Եթովպիայի նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական Fana TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի օրը Օրոմիա նահանգի արեւելյան Շեւա գոտում:
Հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռում 18 մարդ է եղել, նրանցից 15-ը՝ զինվորականներ, 3-ը խաղաղ բնակիչ. նրանք բոլորը զոհվել են: Վթարի պատճառն այժմ պարզվում է:





























