3 ՏՏ ընկերությունների՝ Facebook-ի, Twitter-ի եւ Alphabet-ի ղեկավարները սեպտեմբերի 5-ին  հրավիրվել են հետախուզության կոմիտեի լսումներին, հայտնել են սենատորներ Ռիչարդ Բառը եւ Մարկ Ուորները, գրում է «Կոմերսանտը»:

Ընկերությունների ներկայացուցիչները պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչպես են հետեւում, որ իրենց սոցցանցերով տարածվող նյութերը չխախտեն ԱՄՆ-ի օրենքները: Բացի այդ սենատորներին հետաքրքրում է՝ արդյոք ընկերությունները բավարար չափով են աշխատում արտասահմանյան, այդ թվում ռուսական քարոզչությունը կանխելու համար, հաղորդում է  Reuters-ը:

Ակնկալվում է, որ ցուցմունքներ տալու համար կներկայանան Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին եւ Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը: Alphabet-ը ցանկանում էր ավելի  ցածրաստիճան պաշտոնյաներից մի քանիսին ուղարկել, սակայն հանձնաժողովը պնդում է ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջի ժամանման մասին: Ընկերությունը դեռ չի հաստատել նրա մասնակցությունը լսումներին: