ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ սովորություն է դարձրել վերլուծել բարձունքների ճանապարհի խոչընդոտները,  ոչ թե ուղղակիորեն հաջողության հասնելու ուղիներ գտնել: Այս մասին «Սիրիուս» կրթական կենտրոնում նա ասել է 2017-2018 ուսումնական տարվա օլիմպիադաների հաղթողներին եւ նրանց ուսուցիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինին հարցրել են, թե ինչ առաջնորդական հատկանիշներ են օգնել նրան հասնել նման բարձունքների:

«Ես սովորել եմ վերլուծել ոչ թե այն, թե ինչն է ինձ հաջողության տանում, ես սովորել եմ վերլուծել այն, ինչ ինձ խանգարում է մեծ արդյունքների հասնել: Ես դա ինձ համար եմ որոշում, բայց այդ մասին չէի ցանկանա հրապարակավ խոսել, դեռ պատրաստ չեմ դրան», — ասել է նախագահը:

Ըստ նրա, առաջխաղացումն ավելի վստահ եւ արագ կլինի, եթե քննադատորեն վերաբերվեք ձեզ, ձեր աշխատանքին եւ կյանքին եւ հայտնաբերեք այն, թե ինչն է խանգարում առաջ գնալ: