Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի շրջան է ապրում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ամբողջ աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում։ Հարցն այն է, թե այն ժամանակավոր երեւո՞ւյթ է, թե՞ երկարաժամկետ միտում»,–ասել է նա։
Մոգերինի խոսքով՝ այն իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում դիտարկվում է մուլտիլատերալիզմից հեռացում դեպի երկկողմ հարաբերություններ, ԵՄ խնդիրը հավաքական համագործակցության պրակտիկայի սատարումն է, բազմաբեւեռ համակարգի եւ արդարացի աշխարհի պահպանումը. «Մեր խնդիրն է լինել հիմնական գլոբալ խաղացող։ մենք պատրաստ ենք դրան»,–ասել է նա։





























