Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Մյանմարում Reuters գործակալության լրագրողների դատավճիռը եւ պահանջել նրանց անհապաղ ազատել: Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դատարանի այօրվա որոշման հետեւանքով երկու անմեղ մարդիկ ազատազրկման են դատապարտվել: Վա Լոնուն եւ Կյա Սո Օոն երկարատեւ բանտարկություն են կրելու այն պարզ պատճառով, որ համարձակվել են անհարմար հարցեր տալ Ռաքհայն նահանգում պատերազմի պայմաններում վայրագությունների մասին: Մեղադրանքները պետք է հանվեն, եւ երկու տղամարդիկ անհապաղ ու առանց լրացուցիչ պայմանների ազատվեն»,- հաղորդագրության մեջ բերված է Amnesty International-ի փորձագետ Տիրան Հասանի խոսքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մյանմարի դատարանը Reuters-ի 2 լրագրողներին 7 տարվա բանտարկության է դատապարտել՝ պետական գաղտնիքի մասին օրենքի խախտման համար: Աշխատանքի ընթացքում լրագրողները լուսաբանել են թեմաների լայն շրջանակ, այդ թվում ռոհինջա մուսուլմանների վիճակը եւ Ռաքհայն նահանգի իրադարձությունները:





























