Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:





























