Սաուդյան Արաբիայում 5 տարվա ազատազրկում եւ 3 միլիոն ռիալ (800 հազար դոլար) տուգանք է սպառնում համացանցում կատակի եւ երգիծանքի համար, որոնք «խախտում են հասարակական կարգը», հաղորդում է AFP- ն՝ վկայակոչելով երկրի դատախազության հայտարարությանը:
«Այն բովանդակության արտադրությունն ու տարածումը համացանցում, որը ծաղրում, սադրում եւ խախտում է հասարակական կարգը, կրոնական արժեքներն ու սոցիալական բարոյականությունը, կդիտվի որպես կիբերհանցագործություն, որը կարող է պատժվել առավելագույնը հինգ տարվա ազատազրկմամբ եւ 3 միլիոն ռիալ (800 հազար դոլար) տուգանքով»,- նշվում է հայտարարության մեջ:





























