ՀՀ արդարադատության նախարար, Երեւանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը շրջանցեց հարցը, արդյոք քաղաքապետ չընտրվելու դեպքում կշարունակի՞ պաշտոնավարել որպես արդարադատության նախարար։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին նա, այնուամենայնիվ, ընդծեց, որ իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները բարիդրացիական են։

Քաղաքապետի թեկնածուն նաեւ վստահությամբ նշեց, որ ինքն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր։