ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են 2018 թվականին սկսել երկաթուղու եւ ճանապարհի միացումը դրանք բաժանող բուֆերային գոտու միջոցով: Այս մասին ասվում է Փհենյանում միջկորեական գագաթաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

«Հարավն ու Հյուսիսը համաձայնել են այս տարվա ընթացքում արեւմուտքում եւ արեւելքում սկսել երկաթուղիների եւ մայրուղիների ծայրակցման աշխատանքների մեկնարկի արարողությունը», - նշվում է փաստաթղթում:

Այս նախագծով նախատեսվում է  Անդրկորեական մայրուղին Տրանսիբ դուրս հանել՝ ԿԺԴՀ-ով եւ Ռուսաստանով Եվրոպա բեռնափոխադրումների համար: