Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին, հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարներն ընդգծեցին տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում կարեւորելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

ԱԳ նախարարները նաեւ անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին:

Հայաստանի եւ Ալժիրի ԱԳ նախարարները քննարկեցին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին եւ նախատեսվող հարակից միջոցառումներին առնչվող հարցեր: