ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտարարել է, որ ոչ միշտ է համաձայն Twitter-ում ամուսնու գրառումների հետ՝ տեղեկացնում է Huffington Post-ը։

Թրամփն ամեն օր ԱՄՆ-ի արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերին վերաբերող տարբեր գրառումներ է անում Twitter-ի իր էջում։ Ընդ որում, պետության ղեկավարը երբեմն անզուսպ արտահայտություններ է անում իր ընդդիմախոսների մասին, ինչը երկրում աղմուկի բարձրացման պատճառ է դառնում։

ԶԼՄ-ները պարբերաբար գրում են նախագահական զույգի ամուսնալուծության մասին, սակայն Սպիտակ տունը հերքում է դրանք։

2005թ․ Մելանյայի հետ Թրամփի ամուսնությունը երրորդն է նախագահի կյանքում։