Ամերիկյան զինվորականները պատրաստվել են Վիետնամում միջուկային զենք կիրառել՝ հյուսիսվիետնամական ուժերի դեմ, սակայն այդ մասին իմացել է ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը եւ հրամայել է դադարեցնել դա՝ տեղեկացնում է The New York Times-ը։ Արխիվից գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ 1968թ․ Վիետնամում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար Ուիլյամ Ուիսթմորլենդը սկսել է Fracture Jaw («Ծնոտի կոտրում») օպերացիայի նախապատրաստումը։

Նա դիտարկել է Վիետնամի հարավ միջուկային զենքի առաքումը՝ երկրի հյուսիսի դեմ կիրառելու համար։

Նշվում է, որ այդ մասին իմացել է անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ուոլթ Ռոսթոուն, ով անհապաղ հայտնել է Ջոնսոնին, եւ վերջինս հրամայել է դադարեցնել գործողությունը։

Ըստ փաստաթղթերի՝ Ջոնսոնը չէր ուզում միջուկային զենք կիրառել Վիետնամում՝ վախենալով, որ դա կվերաճի Չինաստանի մասնակցությամբ մեծ հակամարտության։