Չինաստանի իշխանությունները Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյին կոռուպցիայի մեջ են կասկածում՝ տեղեկացնում է Le Parisien-ը։

Ըստ տեղեկատվության՝ հավանաբար կասկածում են, որ Խունվեյն օգնել է մի ընկերության «գոծարք ստանալ կիբեռանվտանգության ոլորտում»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Խումվեյը Չինաստանում կալանավորվել է։

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայում սկսել են Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյի անհետացման փաստով հետաքննությունը։