Փարիզի գլխավոր փողոցներից մեկում` Գեորգ V-ի ավենյուում տեղի ունեցած կրակոցների արդյունքում երկու մարդ վիրավորվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Le Parisien թերթի կայքին:

Նրա խոսքով, վիրավորներին ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Հետաքննությունը վարում է Քաղաքային ոստիկանության քրեական գործերով բրիգադը:

Զինված հարձակման օբյեկտ է դարձել մեքենան, որտեղ գտնվել են վարորդն ու ուղեւորը: Աշխատակիցների ժամանման պահին վիրավորներն անգիտակից վիճակում էին:

Իրավապահ մարմինների աղբյուրների համաձայն, տեղում նրանց առաջին օգնություն է ցույց տրվել, ապա երկուսն էլ տեղափոխվել են Պիտյե-Սալպետրիեր եւ Պերսի հոսպիտալներ: Նրանց վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Հարձակվողները դեպքի վայրից անհետացել են մինչ ոստիկանություն ժամանումը, նրանք հետախուզվում են: Միջադեպի վայր է ժամանել Փարիզի դատախազը: