Թուրքական կողմը մտադիր է հետաքննչական միջոցառումներ իրականացնել ոչ միայն Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության, այլ նաեւ գլխավոր հյուպատոսի առանձնատան տարածքում, եւ այդ մասին, ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, բանակցություններ են ընթանում։

Երեքշաբթի սաուդյան դիվանագետները Անկարային տեղեկացրել էին, որ բաց են համագործակցության համար, եւ հյուպատոսության տարածքում կարող են խուզարկություններ կատարվել՝ կապված լրագրող Ջամիլ Հաշքաջիի անհետացման հետ։ Սակայն հյուպատոսի առանձնատան մասին խոսք չէր եղել։