Թուրք քննիչները սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով հարցաքննում են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին՝ տեղեկացնում է NTV-ն։
Նշվում է, որ ցուցմունքներ տալու համար Ստամբուլի դատախազություն են կանչվել Թուրքիայի՝ հյուպատոսությունում աշխատող քաղաքացիներ։ Լրագրողի անհետացման օրը նրանց բոլորին ազատ օր են տվել։ Հարցաքննվում է 15 մարդ։ Հաշքաջին, ով 2017 թվականից ամերիկյան Washington Post թերթի մեկնաբան էր, ապրում էր ԱՄՆ-ում։
Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։
՝




























