Հոլիվուդյան հայտնի աստղ Էլիզաբեթ Թեյլորը Լոս Անջելեսում հոսպիտալացվել է։
78-ամյա դերասանուհին բժիշկների հսկողության տակ հայտնվել է սրտային սուր անբավարարության հետեւանքով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Թեյլորը, նրա ներկայացուցչի խոսքով, փետրվարի 8-ին իրեն վատ է զգացել։ Առողջության հետ կապված լուրջ խնդիրները ծագել են այն բանից հետո, երբ նա հիվանդացել է թոքաբորբով եւ բարդացումներ է ունեցել։ Վերջին ժամանակներս դերասանուհին հանրության առջեւ հաճախ ներկայանում էր հաշմադամի սայլակով։




























