Վրացական պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաների վարորդները շարունակում են իրենց տեւական պայքարը: Այսօր` փետրվարի 12-ին նրանք բողոքի ավտոերթ են անցկացրել դեպի Արթիկ:

Վարորդներն արդեն որոշել են, որ ամենօրյա ակցիաներ են կազմակերպելու, բողոքի երթեր,հանդիպումներ եւ այլն: Ոստիկանները արդեն երկրորդ օրն է, որ չեն փորձում միջամտել ակցիաներին: Թեւրեւս նաեւ այն պատճառով, որ վարորդները հիմա ավելի զգույշ են եւ օրվա գրաֆիկի մասին տեղյակ են պահում միայն մեկ հոգու:

«Շարասյան առջեւում կանգնած վարորդը միայն գիտի, ու՞ր են պատրաստվում գնալ ավտոերթի մասնակիցները»,- ասում են բողոքավոր վարորդները: Առաջիկայում մտադրություն կա միանալ Նոյեմբերյանի եվ Վանաձորի վարորդներին ու բողոքի ավտոերթ կազմակերպել Երեւանում: