Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը 81 թուրքական նահանգներում 39 նոր նահանգապետ է նշանակել, այդ թվում՝ Անկարայի եւ Ստամբուլի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Resmi Gazete պաշտոնական պարբերականում հրապարակված թուրք առաջնորդի հրամանը:
Անկարայի նոր նահանգապետ է նշանակվել Ստամբուլի նախկին նահանգապետ Վասիփ Շահինը, Ստամբուլի նոր նահանգապետն է դարձել Գազիանթեփի նախկին նահանգապետ Ալի Երլիքայան:




























