Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ընդունել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երեւանում հրավիրված միջազգային խորհր-դաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձ-նաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին եւ Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին:

ԲԴԽ աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրեց Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները եւ կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման եւ կո¬ռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատա¬վորման մոտեցումները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական  վարույթ¬ների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման եւ այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակ-ցության ամրապնդման հետ կապված հարցեր:  

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունեց եւ կարեւորեց ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մաս¬նակցու¬թյունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում: