Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի աշխատակազմի վերջնական պատկերը պետք է այսօր կամ մինչև ուրբաթ վերջնականորեն հաստատվի, ինչպես հայտնում է Gulf News -ը:   Ըստ Բեյրութի որոշ աղբյուրների Հարիրին վերջին փոփոխություններն է կատարում, որից հետո նախագահ Միշել Աունի հետ համատեղ հրամանագիր կստորագրվի:

«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը մայիսի խորհրդարանական ընտրութուններում 15 տեղ է շահել, որին համապատասխան ստացել է 1 փոխվարչապետի և 3 նախարարական պորտֆել: Այսպիսով, սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, հավանաբար, կնշանակվի հայազգի Ռիչարդ Կույումջյանը: Նա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում մասնագիտացած ատամնաբույժ է, ով այժմ դարձել է քաղաքական գործիչ:

Հոդվածում նշվում է, որ ներկա արտգործնախարար Ջեբրան Բասիլը հավանաբար կշարունակի պաշտոնավարել, մինչդեռ նրա դաշնակիցներից հայազգի Ավետիս Գիդանյանը կստանձնի զբոսաշրջության նախարարի պաշտոնը: Գիդանյանը փորձառու քաղաքական գործիչ և ֆիզիկոս է, 2016 թվականից նախարարի պաշտոնում է եղել` ներկայացնելով ՀՅԴ կուսակցությունը: