Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:




























