Շաբաթ Ֆրանսիայում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում տուժողների թիվը հասել է 106-ի: Այդ մասին նշվում է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախկինում հաղորդվել էր 47 տուժողի մասին:

«15.00-ի նախնական տվյալներով մոտ 244 ցուցարար է եղել, մեկ մարդ մահացել է, 106-ը՝ վիրավորվել, նրանցից 5-ը ծանր վնասվածքներ է ստացել», — նշվում է հաղորդագրությունում:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, ակցիաների  ընթացքում ձերբակալվել է 52 մարդ, որոնցից 38-ը ձերբակալվել է:

Այսօր բողոքի ակցիաներից մեկը, որին մասնակցում է մոտ 1.2 հազար մարդ, շարունակում է Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրի մոտ, Ելիսեյան  պալատի եւ Ներքին գործերի նախարարության հարեւանությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հարավ-արեւելքում՝ Իզեր շրջանում բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ զոհվել է՝ ավտոմեքենայի անիվների տակ ընկնելով: Փակված ճանապարհների պատճառով ղեկին նստած կինը խուճապահար է եղել եւ մեքենան ուղղել դեպի բազմությունը՝ վրաերթի ենթարկելով հետիոտնին: