Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը կարողացել է Լոնդոնի հետ համաձայնության գալ Ջիբրալթարի ճակատագրի վերաբերյալ Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների շրջանակներում, հաղորդում է ՌՏ-ն` հղում կատարելով El Pais- ին:
Սանչեսի կարծիքով, Եվրոպան եւ Միացյալ Թագավորությունը համաձայնել են Իսպանիայի պահանջներին, այնպես որ Մադրիդը վետո չի դնի բրեքսիտի մասին համաձայնագրին:
Ավելի վաղ Սանչեսը նշել էր, որ Եվրամիության Խորհրդի նիստը, որը տեղի կունենա կիրակի՝ նոյեմբերի 25-ին եւ որի ընթացքում Եվրամիության ղեկավարները պետք է հավանություն տան ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրին, կարող է չկայանալ «Ջիբրալթարի հարցի» վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով:





























