Շվեդիան պնդում է, որ անհրաժեշտ է սեպ խրել Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի միջեւ: Այս մասին են վկայում WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ պետդեպարտամենտի նյութերը:
Նշված փաստաթուղթը, որը հրապարակվել է փետրվարի 16-ին, վերաբերում է e-PINE (Կայուն գործընկերությունը Հյուսիսային Եվրոպայում) խմբին, որում ընդգրկված են ԱՄՆ-ի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները:
Հանդիպումը կայացել է 2008-ի ապրիլի 30-ին, այսինքն Մեդվեդեւի ՌԴ նախագահ ընտրվելուց մի քանի ամիս անց, հաղորդում է Lenta.ru-ն:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը դժվար գործընկեր է E-PINE-ի անդամ երկրների համար եւ մոտ ապագայում իրավիճակը չի շտկվելու:
Շվեդիայի ներկայացուցիչը հիշեցրել է, որ շատ օգտակար կլիներ սեպ խրել Մեդվեդեւի եւ Պուտինի միջեւ՝ պաշտպանելով Մեդվեդեւին: Արժե նշել, որ Նորվեգիան դեմ է հանդես եկել այդ պլանին:





























