Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ռուսական կողմի սահմանին Ուկրաինայի ԶՈՒ տեղակայման մասին: Պետության ղեկավարն այս մասին նշել է իր թվիթերյան էջում: 

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ զորքերի խմբավորումների տեղակայումը պետք է ուժեղացնի երկրի պաշտպանական հնարավորությունները:

«Այս գործընթացի շրջանակում Ուկրաինայի զինված ուժերի զորամասերը եւ ստորաբաժանումները կվերատեղակայվեն  մեր սահմանի ամբողջ երկայնքով առավել վտանգավոր ուղղություններում»,- հայտարարել է Պորոշենկոն: