Ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ ցանկանում է սեքսով զբաղվել կանանց հետ: Նա վերջերս «Վեչերնի կվարտալ» հաղորդման նկարահանումների ժամանակ  պատմել էր, թե ինչպես է իրեն ցնցել համբույրը մի պարուհու հետ, որը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում։

Երգչուհու խոսքով ինքն այդքան էլ հաճախակի չի համբուրվում կանանց հետ, որ դա ընդամենը շոուի մի մասն էր կազմում։

Այդուհանդերձ, Կորոլյովան խոստովանել է, որ կանանց հետ համբույրներն իրեն դուր են գալիս եւ ինքը դեմ չէ կանանց հետ սեքսով զբաղվել, հաղորդում է «ԵՎՐՈսմի»-ն:

«Կյանքը կարճ է, եւ պետք է փորձել կյանքում ամեն ինչ»,- ասել է երգչուհին: