Ֆրանսիայի Սենատն ուրբաթ օրը հավանության է արժանացրել «Դեղին ժիլետների» ներկայացուցիչների պահանջներին ի պատասխան բնակչությանը սոցիալ տնտեսական ոլորտում օգնության միջոցառումների տրամադրման մասին օրենքի նախագիծը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկության ընթացքը հեռարձակվել է Վերին պալատի կայքում։ Լույս ուրբաթ գիշերը, 13 ժամանոց բանավեճերից հետո նախագծին աջակցություն է ցուցաբերել նաեւ ԱԺ Ստորին պալատը։

Այժմ խորհրդարանի ընդունումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի Սահմանադրական խորհրդի կողմից ճանաչվելուց հետո։

Հավանության արժանացած նորարարություններից են արտաժամյա աշխատանքի համար հարկեր չվճարելը, վառելիքի, էլեկտրաէներգիայի եւ գազի գների իջեցումը, նվազագույն աշխատավարձը 1,5 տոկոսով բարձրացնելը, աշխատավայրից 30 կմ հեռավորությամբ ապրողների համար 240 եվրո սուբսիդիաների տրամադրումը եւ այլն։