ԱՄՆ կառավարությունը մասամբ կդադարեցնի աշխատանքը դեկտեմբերի 22-ի կեսգիշերից հետո. հանրապետական սենատորներին չի հաջողվել բավականաչափ ձայներ հավաքել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անհրաժեշտ 5 մլրդ դոլարը տրամադրելու համար՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նպատակով, տեղեկացնում է Ռոյթըրը։
Բացի այդ, նշվում է, որ դեմոկրատները կտրականապես դեմ են եղել այս հարցին։
Այս շաբաթ հանրապետականները եւ դեմոկրատները եկել են համաձայնության ֆինանսավորման կարճաժամկետ ծրագրի շուրջ, որում չի ներառվել վերը նշված 5 մլրդ դոլարի մասին կետը, բայց երկրի նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի այս փաստաթուղթը։
Ինչպես նշում է Ռոյթըրը՝ հղում կատարելով Վաշինգտոն Փոսթին, ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Ֆլորիդա կատարելիք այցը՝ Կոնգրեսի որոշմանը սպասելու պատճառով։ Նա նաեւ չի բացառել, որ ԱՄՆ կառավարությունը կարող է դադարեցնել աշխատանքը։




























