ՄԱԿ իրավապաշտպանները հորդորել են Մեծ Բրիտանիայի իշխանություններին թույլ տալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին անարգել լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքը առանց կալանքի կամ արտահանձնման մասին մտավախության, փոխանցում է  Reuters-ը։

ՄԱԿ աշխատանքային խումբը կամայական ձերբակալության հարցով վերահաստատել է իր եզրակացությունը, որ արվել էր 2016 թվականի փետրվարին, համաձայն որի՝ դե ֆակտո Ասանժը անօրինական է 6 ամսից ավելի փակված դեսպանատանը։  

Ասանժը ապաստարան է խնդրել՝ վախենալով Շվեդիա արտահանձնվելուց, որի իշխանությունները մտադիր են նրան հարցաքննել սեռական ոտնձգության գործի հետաքննության շրջանակներում։

Ասանժը, որի հիմնադրած կայքը հրապարակել է ԱՄՆ կառավարական հազարավոր փաստաթղթեր, հերքում է շվեդական կողմի մեղադրանքները՝ հայտարարելով, որ այն միայն պատրվակ է իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու համար։

Մեծ Բրիտանիայում հայտարարում են, որ հենց Ասանժը դուրս գա դեսպանատնից, կկալանավորվի, սակայն նրա ազատազրկումը 6 ամսից ավելի չի տեւի մեղքը ընդունելու դեպքում։