Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելին հեռացնելու հնարավորությունը, տեղեկացնում է RT–ն՝ հղում կատարելով Bloomberg–ին։

Նախագահն ուսումնասիրում է սույն հարցը, քանի որ դժգոհ է ԴՊՀ որոշումից՝ այս տարվա մեջ չորրորդ անգամ բարձրացնելու հիմնային տոկոսադրույքը։

Ընդ որում, ինչպես նշում է գործակալությունը, Թրամփի մի շարք խորհրդականներ նախազգուշացրել են, որ Փաուելի հրաժարականը «աղետալի» կլինի ԱՄՆ-ի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը այս տարի չորրորդ անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ մինչեւ տարեկան 2,25—2,5% մակարդակի։