Կուբայի խորհրդարանի անդամները գաղտնի քվեարկությամբ հավանություն են տվել նոր Սահմանադրության նախագծին, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Նշում է, որ հիմա սպասվում է Սահմանադրության հանրաքվեի անցկացնում:

Նոր փաստաթղթի համաձայն՝ կղզում կպահպանվի միակուսակցական սոցիալիստական համակարգը:

Նոր Սահմանադրության նախագծը 229 հոդված ունի: Նշվում է, որ նախորդ Սահմանադրությունն ընդունվել է դեռեւս Սառը պատերազմի դարաշրջանում: Նոր Սահմանադրության համաձայն՝ Կոմունիստական կուսակցությունը կշարունակի մնալ երկրի առաջատար ուժը:

Նախագծի պատճենը դեռեւս չի հրապարակվել:

Նոր Սահմանադրության մեջ նշված է մասնավոր բիզնեսի օրինականացման դրույթը, որը վերջին 10 տարում երկրում բարգավաճում է: Ամրագրված են նաեւ դրույթներ արտասահմանյան ներդրումների կարեւորության եւ նույնասեռական ամուսնությունների մասին: Սահմանադրության մեջ նշված են նաեւ երկրի կառավարման ժամկետներն ու պայմանները եւ վարչապետի դերը:

Նոր Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա փետրվարի 24-ին: