Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է, որ կոչնչացնի այն ամենը, ինչը կարող էր Սիրիայում մնալ ԻՊ խմբավորումից: Թրամփը կիրակի այս մասին գրել է Twitter-ում, գրում է ՏԱՍՍ-ը:  

«Թուրքիայի նախագահ Էրդողանը վճռականորեն տեղեկացրեց ինձ, որ Սիրիայում, արմատախիլ կանի ԻՊ մնացորդները, իսկ նա այն մարդն է, ով կարող է դա անել, եւ բացի այդ Թուրքիան անմիջապես հարեւանությամբ է գտնվում: Մեր զինվորները գնում են տուն», - գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից: Որոշումը նա բացատրել էր այն փաստով, որ Սիրիայում հաղթել է ԻՊ-ին: ԱՄՆ պաշտոնյաների խոսքով, ավելի քան 2 հազար զինծառայողների դուրսբերումը 60-ից 100 օր կտեւի: