ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կգնա փոխզիջման  եւ Կոնգրեսից պակաս գումար կխնդրի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատը կառուցելու համար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Associated Press- ին:

Սպիտակ տան Կառավարման եւ բյուջեի վարչության տնօրեն, ինչպես նաեւ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնին ասել է, որ Թրամփը ստիպված կլինի հաստատել բյուջեն, որը ենթադրում է, որ Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար հատկացվելու է 5,7 միլիարդ դոլարից պակաս գումար: Հենց այդքան գումար է նախագահը պահանջել պատի կառուցման համար:

«Մենք վերջ ենք տվել 5 միլիարդ դոլար պահանջելուն և հույս ունենք, որ նրանք 1,3 միլիարդ դոլարից վերև կբարձրանան»,-ասել է Մալվեյնին:

Բացի այդ, գործակալությունը հիշեցրել է, որ պատի կառուցման համար բյուջեի վերաբերյալ վեճերի պատճառով ձգձգվում է ԱՄՆ որոշ կառավարական հաստատությունների աշխատանքի դադարեցումը: