Հարավային Կորեայի իշխանությունները գերմանական BMW ավտոկոնցեռնին տուգանել են 11.2 մլրդ վոնով (9.93 մլն դոլար) խափանումը չվերցնելու համար, որի հետեւանքով գրանցվել են այս մակնիշի տրանսպորտային միջոցների այրման բազմաթի դեպքեր, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նրա տվյալներով՝ այս տարվա ընթացքում Հարավային Կորեայում գրանցվել է BMW ավտոմեքենաների շարժիչների բռնկման շուրջ 40 դեպք, որը ստիպել է ավտոկոնցեռնին օգոստոսին հանրապետության տարածքից հետ կանչել 100 հազար մեքենա։ Անկախ փորձագետներից եւ պետական ծառայողներից բաղկացած պետական տարածքների, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարության հանձնաժողովը պարզել է, որ մեքենայում բռնկումը տեղի է ունենում արտանետվող գազի կարգավորման համակարգում խափանման պատճառով։
Մասնավորապես, խնդիրները առաջանում են սառեցնող հեղուկի արտահոսքի եւ շարժիչի անորակ փականի պատճառով։ Նախարարությունը պարտավորցրել է ընկերությանը փոխարինել անորակ պահեստամասերը, վճարել տուգանք եւ հետագայում գազի կարգավորման համակարգում ստուգումներ անցկացնել։ բացի այդ, գերատեսչությունը գործը փոխանցել է դատախազություն քրեական հետաքննություն անցկացնելու համար։





























