Պենտագոնի ներկայացուցիչ Հեզեր Բաբբը հայտարարել է, որ այս շաբաթ պետք է տեղի ունենա  ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ նախատեսվում է քննարկել Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակը, ինչպես նաեւ անվտանգության հարցերը:

«Ես կարող եմ հաստատել, որ այս շաբաթ Թուրքիայում հանդիպումներ կլինեն: Միացյալ Նահանգները եւ Թուրքիան ակտիվորեն համակարգում են բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ինչպես թուրքական անվտանգությանը, այնպես էլ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակին: Սակայն  չեմ ներկայացնի այդ քննարկումների մանրամասները», - ասել է նա: