Մեկնարկել է գերմանական Կառլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի «Արդյունավետ կառավարում» ծրագիրը:
Կառլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի Արդյունավետ կառավարման ծրագրից հայտնում են, որ այն միամյա մասնագիտական ուսուցման ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են կառավարման, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության մեջ եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու գործում: Քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակիցները երեք անգամ մասնակցում են սեմինարների եւ իրականացնում իրենց սեփական արդյունավետ կառավարման ծրագիրն իրենց իսկ հայրենիքում: Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը Ռոբերտ Բոշ հիմնադրամի ծրագիրն է, որը համագործակցում է արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության հետ: (DGAP)
Ծրագրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ`պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:
Ի՞նչ է առաջարկում Քոլեջը մասնակիցներին
- լավ կառավարման, ենթակառուցվածքային համագործակցության եւ նորարարության կառավարման վերաբերյալ ակադեմիական ու պրակտիկ ուղղվածության դասընթացներ
- քաղաքականության, տնտեսության եւ հասարակական կազմակերպությունների մասին բացառիկ պատկերացումներ
- միջազգային կապերի ամրապնդում եւ փորձի փոխանակում այլ կազմակերպությունների հետ
- վերապատրաստում, սեփական ծրագրերի կառավարում եւ նորարարական հմտությունների ձեռք բերում, ինչպես նաեւ ծրագրի կառավարման նոր հմտություններ
- փորձառու ղեկավարի աջակցությամբ սեփական կառավարման նախագծի իրականացում
Սեմինարը ընթանալու է գերմաներենով:
Մասնակցությունն անվճար է: Ծրագրի մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է քոլեջը:
Ո՞վ կարող է դիմել
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի տարբեր առաջատար պաշտոններ զբաղեցնող ղեկավարները կարող են դիմել այս ծրագրին: Դուք պետք է ունենաք պատասխանատու պաշտոնում աշխատելու փորձ եւ հմտություն, ինչպես նաեւ ներկայացնեք նորարարական գաղափարներ եւ լավ տիրապետեք գերմաներենին:
Ծրագրին դիմելու վերաբերյալ այլ տեղեկություն կարող եք գտնել www.goerdeler-kolleg.de կայքէջում եւ Facebook-ի միջոցով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2019թ. փետրվարի 18
Ծրագրի տեւողությունը` 2019թ. օգոստոս-2020թ. օգոստոս
Ծրագրի համակարգող Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ (+49 30 254231-92, [email protected])
Ծրագրի համակարգող Հայաստանում` Գայանե Սահակյան 093 03-77-11
Ծրագրի կազմակերպման պատասխանտու Հայաստանում՝ Արմինե Խաչատրյան 077 77 00 36




























