Geely չինական ընկերությունը հրապարակել է նոր էլեկտրամոբիլի դիզայնը, որը հանդես կգա որպես Tesla Model 3-ի մատչելի այլընտրանք։ Ավտոմեքենայի շնորհանդեսը կկայանա 2019թ․՝ տեղեկացնում է Autonews-ը։

Տվյալ պահին էլեկտրամոբիլը հայտնի է GE11 ներքին անվանումով, իսկ պաշտոնական անունը կորոշվի չինական Weibo միկրոբլոգում քվեարկության միջոցով։ Ավտոմեքենայի երկարությունը 4736 մմ է, լայնությունը՝ 1804 մմ, բարձրությունը՝ 1503մմ, իսկ անիվների բազայի չափը՝ 2700 մմ։

Geely GE11-ի էլեկտրական ագրեգատի հզորությունը 177 ձիաուժ է, որը թույլ կտա 150 կմ/ժ արագություն զարգացնել։