Ճապոնական ավտոմոբիլային քոլեջի (NATS) ուսանողները հրապարակել են իրենց նոր նախագծի լուսանկարը՝ Lamborghini Urus-ի ոճով եւ արտաքինով Toyota GT86 պիկապը։ Իրական ավտոմեքենայի ցուցադրությունը հունվարի 11-13-ը տեղի կունենա Տոկիոյի ավտոսրահում՝ հայտնում է Motor-ը։
Պիկապը կհագեցնեն սովորական GT86-ի արդիականացված շարժիչով։ Ավտոմեքենան կստանա GReddy տուրբո երկլիտրանոց ագրեգատ, որը թույլ կտա հզորությունը հասցնել 270 ձիաուժի։





























