Չճանաչված Կոսովոն ավելացրել է 100–տոկոսանոց մաքսատուրքերը բոլոր համաշխարհային բրենդների համար, որոնք մուտք են գործում Կենտրոնական Սերբիայից, փոխանցում է RTS–ը։ Նշվում է, որ կառավարության նիստին որոշում է կայացվել ընդլայնել 100-տոկոսանոց մաքսատուրքերը, որոնք բերվում են կենտրոնական Սերբիայից, այդ թվում՝ ոչ սերբական արտադրության։

Կոսովոն նոյեմբերի 21-ից 100 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանել Սերբիայից եւ Բոսնիա եւ Հերցեգովինայից ներկրվող ապրանքների համար։  

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը արտահերթ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի դեսպանների հետ, ինչպես նաեւ հրավիրել երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։

Բոսնիա եւ Հերցեգովինայի վարչապետ Դենիս Զվիզդիչը հայտարարել է, որ Կոսովոյի նման որոշումը սխալական է եւ խարխլում է Կենտրոնական Եվրոպայի երկրների համաձայնագիրը ազատ ապրանքափոխանակության մասին։

Պրիշտինայի որոշումը երկրամասի հյուսիսում սերբ բնակչության բողոքի ալիք է առաջ բերել։