Sotheby’s-ը փետրվարին Փարիզում կայանալիք աճուրդում վաճառքի կդնի ընդամենը 916 կմ վազքով 1994 թվականի Bugatti EB110 Super Sport-ը։ SS-ի 30 օրինակներից մեկն առաջարկվում է օրիգինալ փաստաթղթավորմամբ, գործիքների եւ պրոմոնյութերի հավաքածուով։ Գինը դեռեւս չեն հայտարարում՝ տեղեկացնում է Motor-ը։
Վաճառքի հանվող ավտոմեքենան արծաթագույն է, իսկ սրահը սեւ կաշվեպատ է։ Առաջին գնորդին մեքենան հանձնվել է 1994թ․ մարտի 23-ին՝ Գերմանիայում։ Հետագայում այն տեղափոխել են Ճապոնիա, իսկ 2012թ․ EB110 Super Sport-ը գնել է շվեյցարացի կոլեկցիոները։ Sotheby’s աճուրդի տան ներկայացուցիչներն ասել են, որ քիչ վազքի շնորհիվ EB110 SS-ը առավելագույնս մոտեցված է նոր ավտոմեքենային։
EB110 Super Sport-ի հզորությունը 611 ձիաուժ է, առավելագույն արագությունը՝ 350 կմ/ժ։




























