Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում սառցի ստորգետնյա պահեստ են գտել, որը կառուցվել է 18-րդ դարի վերջում, հայտնում է Planet Today-ը՝ վկայակոչելով Լոնդոնի հնագիտության թանգարանի պաշտոնական կայքը։

18-րդ դարում մեզ համար սովորական դարձած սառնարանները դեռ չկային, ուստի սառցի  և որոշակի մթերքների պահման համար օգտագործվել են ստորգետնյա տարածքները, որտեղ պահվել են ջրամբարներից հավաքված սառույցը։ Բրիտանիա սառույցը հայտնվել է մեծապես Նորվեգիայից, քանի որ երկու երկրների միջև հեռավորությունը մեծ չէր, այսինքն սառույցը հասցրել են տեղափոխել մինչև այն կհալվի։

Հատուկ սարքավորված նկուղներում սառույցը կարող էր պահպանվել շատ երկար, ուստի նման պրակտիկան լայն տարածում է գտել։

Սառույցի պահեստը հնագետները գտել են ժամանակակից Ռիջենս պարկ շրջանում, պահեստը խոշորագույնն է Լոնդոնում։ Դրա խորությունը կազմում է 9,5 մետր, իսկ լայնությունը 7,5 մետր։ Պահեստում հայտնվել կարելի էր հատուկ միջանցքների օգնությամբ։ Հնէաբան Դևիդ Սորապյուրն ասում է, որ գիտնականները միշտ իմացել են, որ Ռիջենս պարկ շրջանում ինչ-որ տեղ սառցի պահեստ կա, բայց թե որտեղ, միայն այժմ է հաջողվել պարզել։