Ամերիկյան սկանդալային դերասանուհի, հայտնի Hilton հյուրանոցային ցանցերի ժառանգորդուհի Փերիս Հիլթոնն իր ծննդյան օրը մեծ հիասթափություն է ապրել՝ իմանալով, որ ծննդյան հսկա կարմիր տորթը գողացել են։

 Փերիս Հիլթոնն իր ծննդյան  օրվա առաջին կեսին հրավիրել էր նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ տեսախցիկների առաջ ներկայացնելով իրեն եւ իր ընկերոջը՝ գործարար Սու Ուեյթսին։

 Ինչպես տեղեկացնում է Fashiontime-ը, գեղեցկուհին ծննդյան 30-ամյակին նվիրված երեկոն անցկացրել է Հոլիվուդի իր առաձնատներից մեկում՝  հրավիրելով մոտ 300 հյուրերի, որոնց մեջ բացակայում էին հայտնի անձնավորությունները։

 Փերիս Հիլթոնը շքեղ երեկոն կազմակերպել էր 20-ականների ոճով, իսկ ինքը ներկայացել էր կարմիր զգեստով։

 Մեծ է եղել շիկահեր գեղեցկուհու հիասթափությունը, երբ իմացել է, որ անհետացել է իր ծննդյան հսկա կարմիր տորթը, որի գինը կազում էր 3200 դոլար։

 Hilton հյուրանոցային ցանցի հիմնադիր Կոնրադ Հիլթոնի թոռը՝ Փերիս Հիլթոնը ծնվել է 1981-ի փետրվարի 17-ին Նյու Յորքում։