Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ Փոստանջյանների ողջ ընտանիքին` համոզմունք հայտնելով, որ վերջին շրջանում նրանց դեմ ուղղված արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հաշվեհարդար: «Դրանով իշխանությունները փորձում են ճնշել ոչ միայն Զարուհի Փոստանջյանին, այլեւ նրանց, ովքեր վերջին շրջանում ընդվզում են իշխանությունների վարած քաղաքականության դեմ»,- ասված է Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայություն հաղորդագրության մեջ: