Մեքսիկայի իշխանությունները որոշում են կայացրել փակել փախստականների ապաստարաններից մեկը Թիխուանայում, որտեղ մոտ 150 մարդ կար, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով Excelsior-ին։
Նշվում է, որ առողջարանային ծառայության աշխատակիցները փակել են ապաստարանը, քանի որ այն չի համապատասխանել անհրաժեշտ սանիտարական նորմերին։
Պարբերականի տվյալներով՝ փախստականներին առաջարկվում է տեղափոխվել այլ ապաստարան։
Նոյեմբերի վերջին տեղեկացվում էր, որ Մեքսիկայի իշխանությունները երկրից արտաքսել են 98 փախստականի Կենտրոնական Ամերիկայից, որոնք փորձում էին անցնել ԱՄՆ տարածք։





























