Բրազիլիայի իշխանություններն ուղարկել են մոտ 300 զինվորական ստորաբաժանումներ երկրի հյուսիսում գտնվող Ֆորտալեզա քաղաքում հանցագործությունների դեմ պայքարելու համար, հաղորդում է BBC News-ը:

Զինվորները պարեկային հերթապահություն կսահմանեն Սեարա նահանգում խանութների, բանկերի եւ ավտոբուսների վրա հարձակումները կանխելու նպատակով:

Երկրի արդարադատության նախարարությունը համապատասխան հրաման է արձակել շաբաթվա ընթացքում մի շարք հարձակումներից հետո:

Ինչպես նշում է թերթը, հիմնականում քրեական խմբավորումների միջոցով վերահսկվող հանցագործությունների աճը պայմանավորված է բանտերում կանոնների խստացմամբ:

Նոր կանոնների համաձայն՝ բանտերում այսուհետ արգելափակվում են բջջային հեռախոսների ազդանշանները: Բացի այդ, վերջ է դրվել դատապարտյալներին դասակարգելու քաղաքականությանը ՝ ըստ նրանց պատկանելության այս կամ այն խմբավորմանը: