Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելը իր տեղակալի պաշտոնում նշանակել է Սինթրիա Ռեփին, հաղորդում է Գազետա.ru-ն՝ վկայակոչելով NBC News-ին:
Ռեփը նշանակվել է վերլուծության գծով տնօրենի տեղակալ. ըստ էության, նա դարձել է վարչության գլխավոր վերլուծաբանը, պարզաբանում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ Հասփելը գործողությունների գծով տեղակալ էր նշանակել Էլիզաբեթ Քիմբերին: Վերջինս պատասխանատու է վարչության ամբողջ լրտեսական ցանցի համար: Ավելի վաղ գիտության եւ տեխնիկայի գծով տեղակալ էր դարձել Դոն Մեյերիքսը: Հետեւաբար, Կենտրոնական հետախուզական վարչության բոլոր հիմնական ստորաբաժանումները եւ հենց վարչությունը ղեկավարում են կանայք:





























