Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում գործարքների տվյալները, հաղորդում է RT-ն:
Brent նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով, աճել են 0,67 տոկոսով եւ մեկ բարելի դիմաց կազմել 57.73 դոլար:
WTI նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել է 0.70 տոկոսով եւ մեկ բարելի դիմաց կազմել 48.66 դոլար:




























