Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նոր ղեկավար Խուան Գուաիդոն ԱՄՆ գործակալ է:

«Նա խամաճիկ է, ամերիկյան գործակալ, ում ստեղծել են ԱՄՆ-ն, ԱՄՆ հետախուզության մարմինները, հենց նրանք են նրան ղեկավարում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Գուաիդոն Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը ստանձնել է մի քանի օր առաջ:

Վենեսուելայի Ազգային ասամբլեան վերահսկում է ընդդիմությունը: