Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախազգուշացրել է, որ կարող է «դիվանագիտական միջոցներ» կիրառել լատինամերիկյան երկրների դեմ, որոնք անցյալ շաբաթ հայտարարություն էին ստորագրել իր նախագահության երկրորդ ժամկետի անօրինականության մասին՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Լիմայի խմբի» անդամները՝ Բրազիլիան, Արգենտինան եւ Կոլումբիան, հայտարարել էին, որ Մադուրոյի նոր ժամկետը անօրինական է, քանի որ 2018թ․ ընտրությունները ազատ եւ անկախ չեն եղել, եւ որ իրենք չեն ճանաչում նրա առաջնորդությունը։

Մադուրոն հայտարարել է, թե Վենեսուելան Լիմյան կարտելին շատ հստակ նախազգուշացրել է, որ եթե նրանք չուղղեն իրենց դիրքորոշումը, շատ խիստ եւ ակտիվ միջոցառումներ կկիրառվեն, «որոնք կարող են ընդունելի լինել դիվանագիտության մեջ»։

Մադուրոն նաեւ Պերուի կառավարությանն անվանել է «անհեթեթ»՝ հայտարարելով, որ այն ծրագրում է իրեն եւ Վենեսուելայի բարձրաստիճան այլ պաշտոնյաներին արգելել մտնել իրենց երկիր։